ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ իր կարծիքը. Արման Աբովյանը` Միքայել Մինասյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

-Պարո՛ն Աբովյան, ընդդիմադիր փոխնախագահի տեղի համար պայքարը ընթանում էր Վահե Էնֆիաջյանի եւ Մանե Թանդիլյանի մեջ: «Իմ քայլը» դաշինքը իր քվեն տվեց Վահե Էնֆիաջյանին՝ մեկնաբանելով, որ ԲՀԿ-ն ավելի շատ մանդատներ ունի խորհրդարանում, քան ԼՀԿ-ն: Ըստ Ձեզ` միայն սա՞ էր պատճառը: Այլ բան չե՞ք տեսնում:

– Շատ է խոսվում մադատների քանակի մասին, բայց եկե՛ք չմոռանանք, որ ամեն մանդատի ետեւում կանգնած են մարդիկ: Եւ խոսքը ոչ թե մանդատների քանակի մասին է, այլ վստահության: Այստեղ, կարծում եմ, աշխատեց սկզբունքային արդարության գործոնը: Իհարկե, արդար է, երբ ՀՀ քաղաքացիները որպես երկրորդ քաղաքական ուժ դիտարկեցին ԲՀԿ-ին, եւ «Իմ քայլը» դաշինքը, հաշվի առնելով նաեւ Վահե Էնֆիաջյանի անձնական գծերը, այդպես վարվեց: Իհարկե, ԼՀԿ-ն ցույց տվեց իր տեսլականը: Դա շատ ողջունելի է, նորմալ է, շատ ճիշտ քաղաքական պրոցեսներ են ընթանում:

-ԱԺ-ում կա երկու ընդդիմադիր կուսակցություն: Շատ են կարծիքները այն մասին, որ ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ոչ թե պայքարում են իշխանության դեմ, իշխանությանն են քննադատում, այլ իրար: Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել:

-Մենք քաղաքական ուժի դեմ երբեք չենք պայքարել: Ընդդիմանալ ուղղակի ընդդիմանալու համար, կարծում եմ, սխալ է: Ընդդիմությունը մի կառույց կամ մարդկանց զանգված է, որոնք ոչ թե կատաղի ընդդիմանում են, այլ մատնաշում են բացերը, իրենց տեսլականն են ներկայացնում եւ ըստ այդմ որոշումներ են ընդունում: Ցավոք, մեզ մոտ 20-30 տարի ձեւավորվել է մի մշակույթ, որը թելադրում էր ոչ թե պայքար, այլ կռիվ: Պայքարը կառուցված է լինում գաղափարական հիմքի վրա: Մենք ԼՀԿ-ի հետ խնդիր չունենք: Սա պարլամենտ է՝ նորմալ աշխատանքային հունով շարժվող կառույց:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս