
Ազգային ժողովում շարունակվում է պատգամավորական սենյակների բաշխումը։ Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի սենյակը բաժին է հասել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սենյակն ամբողջությամբ նրանը չէ. Էդուարդ Բաբայանը սենյակը կիսում է ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի հետ։