«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ:
-Տիկի՛ն Բաղդասարյան, ՀՅԴ-ն շատ կոշտ հայտարարութուններ է անում իշպանությունների մասով: Հրանտ Մարգարյանը ասել է՝ մյուս ընտրություններին այս իշխանություններին տուն կուղարկենք եւ մենք կգանք իշխանության: Ի՞նչ կասեք այս մասին:
-Կարծում եմ՝ նորմալ է որպես արտախորհրդարանական ընդդիմություն նման կարծիք հնչեցնելը, բայց ինչքանով է տրամաբական, այստեղ կերկմտնեմ ասել՝ հաշվի առնելով այն, որ երեւի թե պարոն Մարգարյանը հիշում է, որ ոչ վաղ անցյալում՝ հեղափոխությունից հետո, իրենք նույնպես 4 ամիս այս իշխանությունների մաս էին կազմում, ունեին նախագահական պորտֆելներ, ունեին մարզպետներ եւ հենց այս իշխանության հետ ներկայացրին համատեղ կառավարության ծրագիր: Այդ դեպքում հարց է ծագում. եթե այս իշխանությունների հետ նման վերաբերմունք կար, ինչո՞ւ էին համագործակցում:
-Պարո՛ն Մարգարյանը դժգոհում էր նաեւ նրանից, որ հանդուրժողականություն չկա: Ցանկացած խոսքից հետո, որը քննադատում է ներկայիս իշխանություններին, սոցիալական ցանցերում ագրեսիվ ֆլեշմոբի է ձեւավորում: Համաձա՞յն եք սրա հետ: Եվ եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված:
-Տրամաբանական է, որ ցանկացած մոտեցում եւ ցանկացած արտահայտություն, որն իր մեջ ատելության խոսք է ներառում, պետք է քննադատվի: Հասարակության կողմից նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ նույն հասարակությունը ընտրությունների արդյունքում 70 տոկոս ձայն տվել է այս իշխանություններին: Նշանակում է՝ հասարակությունը վստահում է օրվա իշխանություններին եւ այդ քննդատություններին էլ հենց հասարակությունն է արձագանքում, այլ հարց է, որ ատելությունը իսկապես շատ է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում։