ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց
լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և
կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-120 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն