
«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ:
Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում՝ հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունը աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը:
Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին»: