Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չգիտի, թե արդյոք Ալվարո Մորատան կմասնակցի ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Արսենալի» հետ խաղին.
«Չգիտեմ, կխաղա արդյոք Մորատան «Արսենալի» դեմ, սակայն նա մարզվում է թիմի հետ: Այս պահին Մորատայի համար շատ բարդ շրջան է: Կարծում եմ` դա նորմալ է խաղացողի համար, որի տրանսֆերը հետաքրքում է մյուս ակումբներին»,- Սարիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Նախկինում նշվում էր, որ Մորատան մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվելուն: «Չելսին» ցանկանում է վաճառել խաղացողին կամ տրամադրել վարձավճարով` այնուհետև ամբողջ տրանսֆերը վաճառելու պայմանով: