Իտալական «Ռոման» կրկին դիտարկում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոյի տրանսֆերը գնելու հնարավորությունը: La Repubblica-ն գրում է, որ հռոմեական ակումբը նախորդ ամռանը նույնպես հետաքրքրվում էր ֆուտբոլիստի ծառայություններով:
Չնայած տեղափոխության մասին խոսակցություններին, մադրիդյան լրատվամիջոցները հայտնում են, որ իսպանացին բանակցում է «սերուցքայինների» հետ նոր պայմանագիր կնքելու հարցում:
Նաչոյի պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է 2020 թվականին:
Նշվում է, որ «գայլերի» ղեկավարությունը կփորձի համոզել 29-ամյա ֆուտբոլիստին ընտրել կարիերան Հռոմում շարունակելու տարբերակը:
Այս մրցաշրջանում Նաչոն «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում: