Արդյոք ճիշտ է մտահոգությունները, որ արևածաղկի սերմի հաճախակի օգտագործումը կարող է վնասել մեր օրգանիզմն ու դառնալ կույր աղիքի որդանման ելունի(ապենդիքս) հեռացման պատճառ:
Արևածաղկի սերմի վնասակարությունը
Արևածաղկի սերմը բավականին «հագեցնող» մթերք է. 100 գրամ արևածաղկի սերմը, շոկոլադի ու ընկույզի նման, պարունակում է 500 կալորիա:
Ավելին, այն շատ քչերն են օգտագործում հում վիճակում՝ բովում են՝ ավելացնելով բուսական յուղ (հնարավոր է նաև ոչ լավ որակի) ու աղը:
Եթե արևածաղիկը կեղևազրկում եք ատամներով, ապա դիմացի ատամների էմալն աստիճանաբար բարակում է: Իսկ կեղևազրկված արևածաղկի փոքրիկ սերմերը բնականաբար խրվում են ծամող ատամների միջև, խթանում են տհաճ զգացողությունների և անգամ կարիեսի առաջացում: Մեծ քանակությամբ արևածաղկի սերմի օգտագործումը կարող է դառնալ այրոցի, աղեստամոքսային տրակտում խնդիրների սրացման պատճառ: Բայց ահա արևածաղկի օգտագործման ու ապենդիքսի խցանման միջև կապ չի բացահայտվել, անգամ այն մարդկանց մոտ, ովքեր արևածաղիկը օգտագործում են կեղևի հետ միասին:
Մասնագետները նշում են, որ վաճառվող արևածաղկի հատիկները կարող են պարունակել կադմիում, որը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա:
Եվ ի վերջո, նրանք ազդում են ձայնալարերի վրա: Այդ պատճառով էլ երգիչներին արևածաղիկի սերմերի օգտագործումը հակացուցված է:
Արևածաղկի սերմի օգտակարությունը
Երևի ոչ բոլորին է հայտնի, որ արևածաղկի սերմերի կենսաբանական արժեքն ավելի մեծ է, քան մսինը կամ ձվինը: Բացի այդ, նրանց յուրացումը շատ ավելի հեշտ է:
Արևածաղկի սերմերը պարունակում են ավելի շատ D վիտամին, քան ձողաձկան լյարդը, որը միշտ համարվել է վիտամին D-ի հարուստ աղբյուր: Արևածաղկի սերմերի մեջ առկա նյութերը բարելավում են մաշկի ու լորձաթաղանթների վիճակը, կարգավորում են թթվահիմնային հավասարակշռությունը: Այդ իսկ պատճառով արևածաղկի սերմերը հաճախ օգտագործվում են կոսմետոլոգիայի մեջ:
Սերմերի մեջ առկա հանքանյութերից առավել կարևոր են ֆոսֆորն ու կալիումը, կա նաև շատ մագնիում, որը խթանում է սրտի աշխատանքը: Սերմերը պարունակում են նաև երկաթ, սելեն, ցինկ, ֆտոր, նատրիում, կրեմնիում, քրոմ, յոդ, մոլիբդեն: Արևածաղիկը պարունակում է 5 անգամ ավելի շատ կալիում, քան բանանը կամ նարինջը:
Բացի B խմբի վիտամիններից, արևածաղկի սերմերը հարուստ են նաև A և Е վիտամիններով: 50 գ արևածաղկի սերմը բավական է հասուն մարդու վիտամին E-ի օրական պաշարը բավարարելու համար: Այն հզոր հակաօքսիդանտ է, ո