ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում․ ցուցարարների թիվը հասնում է 50 հազարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ընդդիմադիր մի քանի կազմակերպություն և կուսակցություն ցույց են կազմակերպել երկրի մայրաքաղաքում՝ վերջերս հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովին ու 100-ից ավելի մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջով։ Ցույցը, որ անցկացվում է Բաքվի տեղական իշխանությունների թույլտվությամբ, տեղի է ունենում քաղաքի մարզադաշտերից մեկում։ Իշխանությւոնները հայտնում են, որ ցույցին մասնակցում է 2800 մարդ, սակայն ընդդիմությունը խոսում է 20000 մարդու մասին, իսկ որոշ աղբյուրներ էլ հայտնում են, որ ցուցարարների թիվը հասնում է 50 հազարի։

Բողոքի ցույցին՝ բլոգեր Մեհման Հուսեյնովին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, մասնակցում են Ժողովրդական ճակատ, «Մուսավաթ» և «ՌԵԱԼ» կուսակցությունների ակտիվիստները։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Turan գործակալությունը, ոստիկանությունը անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկում, և հանրահավաքի եկածներին ստիպում են անցնել երեք արգելափակ։

Տեղական լրատվամիջոցներից մեկը նշում է, որ ցուցարարները ավելի շատ են, քան սովորաբար լինում են մյուս ընդդիմադիր ցույցերին, իսկ ոստիկանությունը ստուգում է ցույցի մասնակիցներին։ Նշվում է, որ ինտերնետի հասանելիությունն այդ տարածքում կարող է արգելափակվել՝ ուղիղ միացումները կանխարգելելու համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները Մեհման Հուսեյնովի ազատման պահանջը դնում են այն պատճառով, որ բանտարկված բլոգերն գրեթե երկու տարի է՝ նստած է կեղծ մեղադրանքով; Այն է՝  զրպարտել է երկրի ոստիկանությանը։ Բլոգերն  այժմ հացադուլի մեջ է 20 օրից ավելի, քանի որ նրան նոր կեղծ մեղադրանք են առաջադրել՝ իբր ծեծել է բանտապահներից մեկին։ Հին մեղադրանքով այս գարնանաը բլոգերն ազատ կարձակվեր, սակայն այս նոր մեղադրանքի պատճառով նա կարող է ևս 5-7 տարի մնալ անազատության մեջ։

Հուսեյնովի նկատմամբ այս մեղադրանքին ու նրա սկսած հացադուլին այժմ միացել են մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ։




Լրահոս