
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը։ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում։
Նա ընթերցեց բանաստեղծուհու 100-ամյակի կապակցությամբ հրատարակված ժողովածուում ընդգրկված «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը։
«Ես այս բանաստեղծությունը կարդում եմ՝ ի նշանավորումն և իմ հարգանքի տուրքը մատուցելով Սիլվա Կախուտիկյանին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։