
Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 2019 թվականի առաջնությունները:
Տղամարդկանց պայքարում չեմպիոն էր դարձել Արման Փաշիկյանը: Կանանց պայքարում հաղթող դարձավ Մարիա Գևորգյանը։ Նա վերջին 4 տարում 3-րդ անգամ նվաճեց չեմպիոնական կոչումը:
Գևորգյանը մրցաշարին մասնակցեց առանց պարտության և 8 հնարավորից վաստակեց 7 միավոր: