Հունվարի 20-ին, ժամը 15:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները դուրս են բերել արգելափակումից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ս.):
***
Հունվարի 20-ին, ժամը 14:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԶԻԼ» (վարորդը՝ Ա. Ս.) և «ՎԱԶ-2112» մակնիշների (վարորդը՝ Ո. Ե.) ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Բ.-ն (ծնված 1991 թ.) տեղափոխվել է Ծաղկահովիտի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Հունվարի 20-ին, ժամը 13:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Դրախտ» հանգստյան գոտում, ճանապարհը մաքրող հատուկ տեխնիկան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել հատուկ տեխնիկան:
***
Հունվարի 20-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Արագած գյուղի սկզբնամասում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (4 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: