Բժշկական համալսարանում հոգաբարձուների նախագահ կընտրեն. նախարարը գաղտնի հանդիպում է կազմակերպել. ի՞նչ է կատարվում ներսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ ներկայացուցիչներ, ովքեր նախարարի դրածոներն են խորհրդում, հավաքվել են Ծաղկաձորում և քննարկել են թե ինչ անեն, որ տապալեն խորհրդի նիստը և փորձեն խոչընդոտել Վահան Արծրունու` ԵՊԲՀ խորհրդի նախագահ ընտրվելը:

Խորհրդավոր հանդիպմանը ներկա են եղել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, առողջապահության ենթակայության տակ գտնվող հիմնարկի ներկայացուցիչներ Դավիթ Պետրոսյանը, Լուսինե Քոչարյանը, Լիլիթ Ղազարյանը, ինչպես նաև իրենց նախագահի թեկնածու Էդուարդ Համբարձումյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպման մասնակիցներից մեկը ձայնագրել է ընթացքը: Ըստ այդմ` նախարար Թորոսյանի դրածոները փորձելու են պահանջել փակ քվեարկություն, որպեսզի այդկերպ վերահսկեն ընթացքը։ Ձայնագրության մեջ նաև հստակ լսվում է, որ կա կանխակալ վերաբերմունք և վիրավորական արտահայտություններ՝ բուհի ղեկավարության հանդեպ:

Եվ արդեն հետաքրքիր են այսօրվա նիստի արդյունքները։




Լրահոս