ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեռքով խփում են սեղանին, աղմկում, սաստում. Բժշկական համալսարանում թեժ մթնոլորտում հոգաբարձուների նախագահ են ընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն պետք է կայանա:

ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` հանդիպումը մեկնարկել է, ընթացքը բավականին թեժ է: Նիստը վարում է ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովը: Հանդիպմանն ուշացումով ներկայացավ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ներկա է նաև ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, ով վրդովված նիստի ընթացքից` հայտարարեց` «Զորակոչը թողել-եկել եմ…»:

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Քոչարյանն առաջարկեց նիստը փակ անցկացնել, սակայն տեղից ներկաներից մեկը միջադմեց և դեմ արտահայտվեց առաջարկին:

Ամբողջությամբ` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս