
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
«Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պոչեյը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ բացակայել են։
Խոսեցին նաև ԵԽԽՎ-ի քաղաքական խմբերի ներկայացուցիչները, որոնք նույնպես շատ դրական գնահատեցին տեղի ունեցած ընտրությունները», – հայտնեց նա: