
«Լեգանեսը» պաշտոնական հարցում է ուղարկել Լա Լիգայի ղեկավարությանը՝ առաջնության 20-րդ տուրի «Բարսելոնա»-«Լեգանես» հանդիպման հետ կապված: Տեղեկացնում է Football-Espana-ն:
Ակումբը բացատրություն է պահանջել կատալոնացիների խփած երկրորդ գոլի դրվագի վերաբերյալ: Սուարեսի գոլից հետո մրցավարը VAR համակարգի միջոցով փորձել է հասկանալ՝ կար արդյոք խախտում, թե ոչ:
Շատերը կարծում են, որ գոլի դրվագում ուրուգվայցին խախտել է խաղի կանոնները: Մրցավարը VAR-ից օգտվելուց հետո արձանագրել է գոլը:
Հանդիպման ավարտից հետո Էռնեստո Վալվերդեն հայտնել է, որ գոլային դրվագում կանոնների խախտում չի եղել: