
Հունվարի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի և ԱՄԷ միջև հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա՝ այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով հայկական համայնքի դերը:
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄԷ դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար և մաղթեց ամենայն հաջողություն իր բոլոր ապագա նախաձեռնություններում: