
Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթին Արմեն Գեւորգյանին չկալանավորելու գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպիսով, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքը` դատավոր Արման Հովհաննիսյանը պետք է բավարարեր նախաքննական մարմնի միջնորդությունը, սակայն դատական համակարգը ապշել է` տեսնելով Արմեն Գեւորգյանին մեղադրանքն ու նախաքննական մարմնի միջնորդությունը: Բանն այն է, որ Արմեն Գեւորգյանի մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է արդարադատության իրականացմանը:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում