Հայտնի է՝ ինչ պաշտոնի կնշանակվի Արթուր Վանեցյանի քենակալը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռեւս չի նշանակվել։ Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է, սակայն նոր կառավարության անդամ չնշանակվեց։

Չնայած կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էներգետիկայի նախարարությունը նախատեսվում է միավորել տարածքային կառավարման կամ բնապահպանության նախարարության հետ, սակայն նախարար, փաստորեն, այլ անձ նշանակվեց։ Իսկ Վանեցյանի քենակալը, որը վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում, ըստ որոշ տեղեկությունների, կարող է վերադառնալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի նախագահի պաշտոնը հուլիս ամսից թափուր է, քանի որ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին, իսկ նշանակվել էր 2013-ին` 5 տարի ժամկետով։

Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։ Նոր Սահմանադրությամբ, ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ:

Ի դեպ, Լյովա Երանոսյանի պաշտոնանկությունից հետո թափուր է նաեւ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը, ժամանակավոր պաշտոնակատարն է նրա տեղակալ Սամվել Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՆԶ հրամանատարին ոստիկանապետի միջնորդության հիման վրա, վարչապետի առաջարկով, նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը»:

Ամբողջական հոդվածը՝ օարթերթի այսօրվա համարում




Լրահոս