ԵԽԽՎ-ում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. հին «գայլերը» պատրաստ են թեժ «բոյերի». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում` մեր պատվիրակության առաջին մասնակցության առումով:

Բանն այն է, որ պատվիրակությունը բավականին հետաքրքիր համամասնություն ունի. «Իմ քայլին»՝ իշխող դաշինքին հասնում էր 3 տեղ` հիմնական կազմում, սակայն «Իմ քայլը» մեկը զիջել է ընդդիմությանը` ոչ ընդդիմության «սիրուն աչքերի» համար, այլ բացառապես քաղաքական հաշվարկից ելնելով։

Բանն այն է, որ «Իմ քայլի» պատվիրակության ներկայացուցիչները գրեթե փորձ չունեն, եւ չնայած իրենց հանգստությանը, որ նստաշրջանում հակահայկական օրինագծեր չկան, ու վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունները սուր ընդգծումներ չունեն, այնուհանդերձ, նրանք պատվիրակության հիմնական կազմում են թողել ԵԽԽՎ հին «գայլեր» Էդմոն Մարուքյանին ու Նաիրա Զոհրաբյանին, որ թեժ «բոյերը» նրանք տան` անհրաժեշտության դեպքում պարզերես անելով պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի երեսը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս