«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է վերջին տարիների համար աներեւակայելի քիչ չափով՝ ընդամենը 148.3 մլն դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, ապա 2018թ. դեկտեմբերի 31-ին այն հասել է 6 մլրդ 922.9 մլն դոլարի: Մինչդեռ 2017թ. ընթացքում այն ավելացել էր 832.5 մլն դոլարով, իսկ 2016թ. ընթացքում՝ 864.4 մլն դոլարով: Սա, թերեւս, պատահական չէ. նախկին իշխանությունները որդեգրել էին պետական պարտքն ավելացնելու ճանապարհ` դրա հաշվին փորձելով պահել ՀՀ տնտեսությունը:
Իսկ թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, ընդհակառակը, ամեն գնով խուսափել է նոր պարտք վերցնելու գայթակղությունից` փորձելով թեթեւացնել այդ բեռը, իսկ վարկային միջոցներ ներգրավվել են միայն ծայրահեղ դեպքերում: Փաշինյանի կառավարությունը երկիրը «ժառանգել էր» պետական պարտքի՝ 6 մլրդ 867.5 մլն դրամ բեռով, այսինքն՝ հեղափոխությունից հետո պարտքն ավելացել է 55.4 մլն դոլարով»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում