Աստիճանաբար հայերեն եմ սովորում. Սերենա Ուլիլյամս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 33 մեյջոր է հաղթել, նորից խոսել է հայկական մշակույթի մասին և խոստովանել է, որ ատիճանաբար սկսում է հայերեն սովորել:

«Ամեն օր քիչ-քիչ հայերեն եմ սովորում: Լավ, ոչ ամեն օր, դա ճիշտ չէ: Աստիճանաբար սովորում եմ, որքան ժամանակը ներում է: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթի մասին էր խոսում, ինքնուրույնությունից, գործարարության մասին: Նրանք այդպիսին են: Ինչպես նախկինում ասել եմ, ես ինձ պատվավոր հայ եմ զգում՝ իմ ամուսնու ու դստեր շնորհիվ»,-TennisWorldUSA կայքն է փոխանցում Սերենայի խոսքերը:

Նշենք, որ օլիմպիական քառակի չեմպիոնի ամուսինը Reddit կայքի համահիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանն է:




Լրահոս