Մենք ունենք շանս՝ հաղթահարելու մեր երկրում եղած խնդիրները. Միքայել Մելքումյանի արձագանքը՝ ադրբեջանցի պատվիրակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստարսբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի առաջին օրը, որտեղ քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների հարցը: Մինչ իր ելույթը Միքայել Մելքումյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակներ Սեվինջ Ֆատալիեվայի և Ռաֆաել Հուսեյնովի՝ Հայաստանում տեցի ունեցող գործընթացների վերաբերյալ գնահատականներին: Ստորև ներկայացնում ենք ելույթը:

«Հարգելի գործընկերներ

Անցած տարվա դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք անցան ժողովրդավարական` միջազգային նորմերին համապատասխան:

Նոր Ազգային ժողովում ներկայացված են երեք քաղաքական ուժեր: Այդ ընտրությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք տեղի ունեցան 2018 թ. ապրիլյան քաղաքական հեղափոխությունից հետո, որը վաղուց հասունացել էր, և ժողովուրդը աջակցում էր դրա իրականացմանը:

Այժմ, երբ ձևավորվել է նոր պառլամենտը, և արագ կձևավորվի նոր կառավարությունը, մեր երկրին անհրաժեշտ է տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխություն:

Այդ թեզն առաջին անգամ հռչակեց մեր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով ոչ միայն դրա մասին հայտարարեց, այլև պրակտիկորեն քայլեր է ձեռնարկել Հայստանի Հանրապետություն մեծածավալ ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Այո՛, մեր երկիրը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ, և դրա համար այսօր կատարվում են համապատասխան օրենդրական և վարչարարական աշխատանքներ:

Կարճ ժամկետում կընդունվի նաև նոր հարկային օրենսգիրք, չկան արհեստական մենաշնորհներ, դատական համակարգն արդեն ունի որոշակի անկախություն:

Լրջագույն դրական ազդեցություն կունենա ՀՀ-ի համար նաև ՀՀ-ԵՄ (CEPA) պայմանագրի գործարկումը, այստեղ քաղաքականին մարդու իրավունքներին, իրավականին զուգահեռ կա նաև տնտեսական լուրջ բաղադրիչ, որը թույլ կտա առավել ընդլայնել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները, լիարժեք օգտագործել GSP+ համակարգը, որի շրջանակներում դրանք այսօր դեռևս լիարժեք չեն օգտագործվում:

Հարգելի՛ գործընկերներ,

այսօր ցավոք, ինչպես Եվրոպայում, այնպես էլ մեր և աշխարհի տարբեր տարածաշրջաններում դեռևս չի նվազում սոցիալական լարվածությունը, բարձր է աղքատության մակարդակը և գործազրկությունը:

Ո՞րն է ամենաարադյունավետ դեղատոմսը դրանք հաղթահարելու համար:

Կարծում եմ՝ ամենաարդունավետը ժողովրդի աջակցությունն է և քաղաքական կամքը: Մեր երկրում այդ երկու գործոնները կարծես թե առկա են: Այսինքն մենք ունենք շանս՝ հաղթահարելու վերոնշյալ խնդիրները, թե որքան ժամկետում դա հնարավոր կլինի, ցույց կտա կյանքը և ժամանակը:

Ուստի, բոլորիս բարի երթ դեպի նոր նվաճումներ»:




Լրահոս