Armenian text to speach

Աղվան Հովսեփյանի հավատարիմ կադրերը հեռանում են համակարգից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի համատարիմ կադրերը հեռանում են համակարգից` նախընտրելով զբաղվել փաստաբանական գործունեությամբ, քան լինել համակարգում: Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:

Չնայած Արթուր Ղաբարյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հետ խնդիր չի ունեցել, սակայն, կոմիտեում տարածված լուրերի համաձայն, նա Աղվան Հովսեփյանի հավատարիմ կադրերից մեկն էր եւ դժվար թե նա կարողանար աշխատել Հայկ Գրիգորյանի հետ: Չի բացառվում, որ Արթուր Ղամբարյանի հրաժարականից հետո այլ հրաժարականներ եւս լինեն:




Լրահոս