Ինչպես հայտնի է, Երեւանում բնակարան չունեցող ԱԺ պատգամավորները, ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, կարող են բյուջեից ստանալ 100 հազար դրամ տան վարձակաության համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը, որն այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, նշեց, թե ինքն էլ է նման դիմում ներկայացնելու. «Այո, դիմելու եմ: Ես ուրիշ հնարավորություն չունեմ»:
Ուսումնասիրելով նախկին մարզպետ պատգամավորի ունեցվածքը` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա Իջեւանում ունի բնակելի տուն եւ չորս հողամաս: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը` 2.3 մլն դրամ, «Իջեւանի Բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի լուծարումից ստացել է 1.9 մլն դրամ եւ ոմն Ռոբերտ Կիրակոսյանից ստացել է 270 հազար ռուբլի: