
Ինչպես հայտնի է` երեկ Հյուսիսային պողոտայում կոտրել են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին պատկանող Mini cooper մակնիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան:
ArmLur.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ավտոմեքենան վնասողները հայտնաբերված չեն: «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու առումով ահազանգ ենք ստացել, նյութեր են նախապատրաստվում եւ հաշվարկ է արվում վնասի չափը», – հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Իսկ Քրիստինե Պողոսյանն էլ ArmLur.am-ին հայտնեց, որ ավտոմեքենայից ոչինչ չեն գողացել, չնայած կարող էին, իսկ իր հետ էլ ամեն ինչ կարգին է: «Մեքենայիս մեջ իրեր կային, սակայն ոչինչ չի կորել: Ոչ մեկի չեմ կասկածում, թշնամիներ չունեմ»:
Պատգամավորը նաև նշեց, որ անմեղության կանխավարկած չի ցանկանում խախտել: