«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ավտովթարի արդյունքում մահացած զինվորների գործով նախաքննական մարմինը փորձագետներին հորդորել է արագացնել եզրակացություն ներկայացնելը: Ըստ էության, այս եզրակացությունից հետո պարզ կլինի, թե ովքեր էին հրամանատարական կազմից անփութություն ցուցաբերել, որ արդյունքում զինվորները մահացան:
Հիշեցնենք, որ դեպքը եղել էր 2017 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 13.00-ի սահմաններում. N զորամասի հաշվեկշռում գտնվող Կամազ մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը. չորս զինվոր մահացել էր, իսկ ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ի դեպ, մինչ իրավապահները գործով քննություն էին իրականացնում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միջադեպի պատճառով մի քանի հոգու ազատեց զինվորական ծառայությունից: