Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հունվարի 21-ին խմբակցության նիստ է անցկացրել: Նիստում քննարկել են նաև հանրային արձագանք ունեցող երկու օրենքի նախագծեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Քննարկվել ենք ներքին աշխատանքային հարցեր: Քննարկել ենք նաև երկու օրենքի նախագիծ»,-ասաց Մակունցն ու չցանկացավ նախագծերի վերաբերյալ մանրամասներ փոխանցել:
Սակայն նա նշեց, որ դրանք հանրային արձագանք ունեցող նախագծեր են: Խմբակցությունը, երբ վերջնական կհստակեցնի իր մոտեցումները, կհրապարակի դրանք: «Մեզ համար ևս կարևոր է, որ նախագծերը, որոնց վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում, հանրայնացնենք»,-ասաց Մակունցը:
Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը, խմբակցության ղեկավարն ասաց, որ ծրագրի փաթեթը դեռ չեն ստացել, որ քննարկեն: