Դադարեցվեցին Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի երեք անդամի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ հայտարարվեց «Իմ քայլը» դաշինքի  Երեւանի ավագանու երեք անդամի լիազորությունների դադարեցման մասին: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԿԸՀ արտահերթ նիստում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Երեւանի քաղաքապետի կողմից ստացել ենք մի քանի արձանագրություն, որով դադարեցվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երեւան քաղաքի ավագանու անդամներ Սաշա Կատվալյանի, Վահագն Գրիգորյանի եւ Արման Իսկանդարյանի ավագանու անդամի լիազորությունները»,- նիստի ընթացքում հայտնել է Մուկուչյանը:

Ըստ այդմ, Երևան քաղաքի լիազորությունները դադարեցված «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամների մանդատները տրվում են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին եւ Տիգրան Գալստյանին:




Լրահոս