
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր Հակոբ Նազարյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսօր ԿԸՀ նիստում նշվեց, որ դիմումը վավերացված է նոտարական կարգով:
Հիշեցնենք, որ Հակոբ Նազարյանը հայտնել էր կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: