
Հունվարի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Սարդարապատ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով ուղևորուհին՝ 1952 թ. ծնված Ջեմմա Խլղաթյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից 1981 թ. ծնված Հրանուշ Նալբանդյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: