
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է երեքշաբթի Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի վարչապետն ասել է՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։
Լինելու է արդյոք երկկողմ հանդիպում Ալիևի հետ հարցին ի պատասխան Փաշինյանն ասել է. «Այո, դա ոչ ֆորմալ հանդիպում է»։