ՀՀԿ-ն նախագծեր է «ժառանգություն» թողել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանի պատգամավորները սկսել են օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել: Սակայն հետաքրքիր է փաստը, որ օրինագծեր ներկայացրել են խորհրդարանական երեք խմբակցություններից երկուսի՝ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ներկայացուցիչները: Իսկ ահա իշխող «Իմ քայլը» դաշինքի 88 պատգամավորներից որեւէ մեկը օրենքի նախագիծ չի ներկայացրել, թեեւ նրանք խոստանում են առաջիկայում այս առումով ակտիվ լինել: Մինչ այդ նկատենք, որ նախորդ ԱԺ-ից «ժառանգություն» է մնացել մոտ 70 օրենսդրական նախաձեռնություն:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Վահագն Հովակիմյանը չի բացառել, որ եթե այդ նախագծերում խելամիտ առաջարկներ լինեն, ապա իրենք միգուցե դրանք կրկին շրջանառության մեջ դնեն` անկախ այն փաստից, որ հեղինակները եղել են ՀՀԿ-ականները: Ամեն դեպքում, ըստ Հովակիմյանի` նախկինից մնացած նախագծերը քննարկելու համար դրանք պետք է կրկին դրվեն շրջանառության մեջ` լինի կա՛մ կառավարության, կա՛մ պատգամավորների կողմից, իսկ մինչ այդ դրանք պարզապես քննարկման չեն կարող ներկայացնել»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս