
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում հնարավոր փոփոխությունների մասին:
Մասնավորապես, իշխանությունում քննարկվում է մշակույթի նախարարության եւ տուրիզմի գործակալության միավորման արդյունքում ունենալ նոր նախարարություն, որը հենց այդպես էլ կկոչվի՝ Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն: Այդ նախարարության վրա աչք ունի ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները համարում են, որ իրենց ինչ-որ փայ պետք է տան կառավարությանն անմնացորդ նվիրվածության համար»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում