Նաիրա Զոհրաբյանը ԵՄ-ից առաջարկ է ստացել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն մեկ մլրդ եվրոյից ավելի է: Ծրագիրը բավական լայն հնարավորություն է տալիս Հայաստանի կինոգործիչներին, թատերական արվեստի ներկայացուցիչներին ու ստեղծագործող մտավորականության այլ ներկայացուցիչներին ֆինանսական աջակցության համար դիմել այդ հիմնադրամին:

Նախորդ խորհրդարանում Եվրաինտեգրացիոն հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ի պաշտոնե զբաղվում էր Ստեղծագործ Եվրոպայի հայաստանյան գործունեության համակարգմամբ: Մեր տեղեկությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանին առաջարկվել է արդեն ԵՄ-ի կողմից ներգրավվել Ստեղծագործ Եվրոպայի ծրագրի իրականացմանը:

ԵՄ ներկայացուցիչները ցանկություն ունեն հնարավորինս արդարություն ապահովել հայտերի ընդունման եւ հաստատման գործում, եւ այդ պատճառով ցանկանում են, որ հանրային վերահսկողությունը հնարավորինս բարձր մակարդակի լինի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս