
Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա: Վիճակն արդեն ամբողջությամբ կայունանում է: Այս մասին հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կասկածելի դեպքերը վերահսկվում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի լաբորատորիայում: Անհրաժեշտության դեպքում քայլեր են ձեռնարկվում: