Դավիթ Սանասարյանի «դատարկ» հայտարարագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի` ո՛չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ էլ դրամական միջոցներ: Համենայնդեպս, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա պաշտոնական հայտարարագրում այդպես է նշված:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նրա «դատարկ» հայտարարագիրը, նկատեց նաեւ, որ Սանասարյանը անգամ եկամուտ չի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց մեկնաբանություններ ստանալ Դավիթ Սանասարյանից, սակայն պաշտոնյան ասաց, որ շտապում է, ու հեռացավ:




Լրահոս