Դատարաններում թուղթ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մի շարք դատարաններում դատական նիստերը հետաձգվում են գրասենյակային նյութերի բացակայության պատճառով: Ըստ մեզ հասած տեղեկությունների` դատական դեպարտամենտը դատարաններին պետք է ապահովի համապատասխան ծրարով, թղթով, քարթրիջով եւ այլ դատավորի համար անհրաժեշտ իրերով, սակայն դատական համակարգը փող չունի դրանց համար:

Պարզաբանման համար դիմեցինք Դատական դեպարտամենտ, որտեղից հայտնեցին. «Դատական դեպարտամենտում առկա են բավարար նյութատեխնիկական միջոցներ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Ավելին, դատական Դեպարտամենտի կենտրոնական մարմինը պարբերաբար կապի մեջ է առանձնացված ստորաբաժանումների հետ, եւ առաջացած առօրյա խնդիրները քննարկվում եւ լուծվում են հնարավորինս սեղմ ժամկետներում»:




Լրահոս