
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը 2018թ.-ին բյուջեից 1 մլրդ դրամից ավելի տնտեսում է արել:
Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 2018թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 միլիարդ 818 միլիոն դրամից տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 1 միլիարդ 021 միլիոն դրամ, որը կազմում է ամբողջ տարեկան հատկացման 13.05%-ը: