Մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման դեպքերը նվազել են, սակայն իսպառ չեն վերացել: Հունվարին 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հերթական ստուգայցն են իրականացնել: Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած արգելապատնեշները հիմնականում տեղադրում են տնտեսվարողները՝ իրենց առևտրային գործունեության տարածքներին հարակից երթևեկելի հատվածում:
Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտներ ստեղծող արգելապատնեշները կամ կանգնակները տեղադրողներին հայտնաբերելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140–րդ հոդվածի 1-ին մասով նրանք ենթարկվում են վարչական տուգանքի՝ 30000 դրամի չափով, հակառակ դեպքում՝ արգելապատնեշները տեղում առգրավվում են:
Միաժամանակ, օրինական գործունեություն ծավալելու վերաբերյալ բացատրական աշխատանք է տարվել:
Քաղաքապետարանը հիշեցնում է, որ անգամ Երևանի ավագանու որոշմամբ կայանատեղիների տարածքը վարձակալած տնտեսվարողներն արգելապատնեշներ տեղադրելու իրավունք չունեն: Կայանատեղիի գործունեությունը պետք է կարգավորվի հատուկ նշաններով: Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում կշարունակվեն: