Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ ազատությունից զրկված անձինք բարձրացրել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդուիրավունքներիպաշտպանինհասցեագրվածբողոքների, ինչպեսնաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիմանվրա հունվարի 21-ին չհայտարարված այցեր են իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողականհիմնարկներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցելազատությունից զրկված 15 անձի հետ, ուսումնասիրվել նրանց իրավունքների ապահովմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

Ազատազրկված անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է քրեական գործերի ոչ օբյեկտիվ քննությանը:

Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ կայացված դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։

Միշարքդատապարտյալներնշել են, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով կազմվածզեկույցներով տրվում են բացասական եզրակացություններ, ինչի արդյունքում իրենց պայմանականվաղաժամկետազատարձակվելու հարցի քննարկման նպատակով դատարան միջնորդությունչեն ներկայացվում։

Դատապարտյալների բողոքների մի մասը վերաբերել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմանը:

Պաշտպանիներկայացուցիչներըառանձնազրույցեն ունեցել նաև հացադուլհայտարարածանձանց հետ, ուսումնասիրելնրանց տրամադրվող բուժօգնության, և հացադուլով պայմանավորված իրավունքների ապահովմանը վերաբերող հարցերը:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ: Ձեռք է բերվել հետագա համագործակցության շրջանակում դրանց լուծում տալու պայմանավորվածություն:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ համագործակցությունը։
Միաժամանակ, ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:




Լրահոս