Այսօր տեղեկություն էր հրապարկվել այն մասին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը խոշոր կապիտալ է արտահանել արտերկիր, մասնավորապես Ռուսաստան եւ այնտեղ մեծ ներդրումներ են իրականացվելու։ Ինչ ներդրումների մասին է խոսքը։ ArmLur.am-ը զանգահարեց Սամվել Ալեքսանյանին՝ պարզելու իրականությունը:
Նախկին պատգամավորն ասաց, որ սուտ է, ինքը որեւէ տեղ որեւէ բիզնես չի հիմնել, ներդրում չի արել եւ մտադրություն էլ չունի: «Սայտերն են սուտ բաներ գրում, իմ նկարն էլ դնում, որ մտնեն մարդիկ իրանց գրածը կարդան: Սուտ լուրեր են»,- ասաց Սամվել Ալեքսանյանը։