Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ փորձում էինք զրուցել «Արմենիա» բժշկական կենտրոնի հոգեսոմատիկ բաժանմունքի գործունեության դադարեցման մասին, որի հետևանքով 7 հիվանդ կիսատ էր թողել բուժման կուրսը։ Վերջինս էլ նշեց, թե այդ հարցով ամեն հարց լուծված է եւ հիվանդները շարունակում են ստանալ բուժօգնություն։
Սակայն տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարազատներից մեկը վերոնշյալ հիվանդներից է: Բաժանմունքի գործունեությունը նախարարի հրամանով կասեցնելուց հետո տվյալ հիվանդին առաջարկել են տեղավորվել թոքաբորբով հիվանդների բաժանմունքում, ինչից, սակայն, նա հրաժարվել է եւ որոշել է բուժման կուրսն ավարտել տնային պայմաններում: Սա ապացուցում է, որ նախարարը, նայելով մեր աչքերին, այլ իրականություն է ներկայացնում: Եվ հավելենք, որ Առողջապահության նախարարը հատուկ ընդգծված ագրեսիվ վերաբերմունք դրսեւորեց. թե ինչ պատճառով, թերեւս, ինքը կարող է պատասխանել:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։