Եթե ներդնող լինեմ, ապա կանեմ Երևանում, ուրիշ ինչ կասեն՝ չհավատաք․ Գագիկ Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայքերից մեկը լուր էր տարածել, թե Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն իր կապիտալի մի մասը դուրս է հանել եւ Ռուսաստանի դաշնությունում ներդրում է արել: ArmLur.am-ը  կապ հաստատեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ՝ հասկանալու, թե որտեղ է ցանկանում շարունակել իր բիզնես գործունեությունը:

Բեգլարյանը, սակայն հերքեց տեղեկությունը՝ հայտնելով. «Ես որեւէ երկրում ունեցվածք ու բիզնես չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ: Եթե ինչ որ բան ստեղծելու լինեմ, ներդնելու լինեմ, ապա կանեմ միայն ու միայն Երեւան քաղաքում: Երեւանից լավ տեղ աշխարհում չկա: Ուրիշ ինչ կասեն՝ չհավատաք»:




Լրահոս