«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը: Պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բաղիրյանից հետաքրքրվել է, թե ինքը մարզպետին ինչ խորհուրդներ է տվել, որ հիմա էլ արժանացել է պարգեւատրման:
«Սկսենք նրանից, որ ինչ հարցնում են, իմ հետ քննարկում են, ես իմ կարծիքն ասում եմ»,- նշել է նա: Բաղիրյանը նաեւ մանրամասնել է՝ կոնկրետ որ ոլորտի մասին է խոսքը. «Ներքաղաքական, մասնավորապես…»: Հարցին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների՞ համար եք խորհուրդներ տվել, մարզպետի խորհրդականը շտապել է արձագանքել. «Պատահել է, պատահել է… Ճիշտն ասած` ես ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի արդեն ընտրված պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի նախընտրական շտաբի պետն եմ եղել: Բայց այդ ընթացքում ես արձակուրդում եմ եղել եւ երիտասարդին օգնել եմ: Իմ պաշտոնական դիրքը ես չեմ չարաշահել»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում