«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այցը ավելի է բորբոքել ավտոներկրողներին, ովքեր չեն կարողանում իրենց մեքենաները ներմուծել Հայաստան եւ արդեն տեւական ժամանակ է՝ գտնվում են հայ-վրացական սահմանի, այսպես կոչված, չեզոք գոտում:
Ավտոներկրողները պատրաստվում են այսօր բողոքի ցույց կազմակերպել եւ պահանջել, որ կառավարությունը հաշվի նստի իրենց իրավունքների հետ:
Հիշեցնենք, որ երեկ Բագրատաշենի մաքսակետ այցելած Արթուր Վանեցյանը, ըստ էության, վերջնաժամկետ է տվել ավտոներկրողներին եւ պահանջել, որ նրանք մեկշաբաթյա ժամկետում մեքենաները հանեն այդ տարածքից: Այս պահանջը այնքան էլ օրինական չէ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի իշխանությունները աջ կառավարման ղեկային համակարգ ունեցող մեքենաների սեփականատերերին պարտադրում են վեցամսյա ժամկետում վերասարքավորել մեքենաները, մինչդեռ մեքենաների սեփականատերերը այդ պահանջը համարում են հակաիրավական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում