Արագածոտնի մարզպետն իրեն և մեկ ամիս աշխատածներին պարգևատրել է 100 տոկոսի չափով ու հորդորել չտեղադրել կայքում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իրեն եւ մարզպետարանի աշխատակիցներին պարգեւատրելու գայթակղությունից զերծ չի մնացել նաեւ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը։ Եվ չնայած նա հոկտեմբերին է նշանակվել, սակայն դեկտեմբերի վերջին իրեն եւ մեկ ամիս աշխատած իր խորհրդական-օգնականներին պարգեւատրել է աշխատավարձի 100 տոկոսի չափով։ Սակայն, մեր տեղեկություններով, հորդորել է, որ այդ հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում։

Երեկ մարզպետից հնարավոր չեղավ մեկնաբանություն վերցնել՝ ողջ օրը չպատասխանեց զանգերին, իսկ երբ պատասխանեց, մուննաթ եկավ, թե ինչու ենք իրեն խանգարում խորհրդակցություն անել։ Փոխարենը տեղակալը՝ ԲՀԿ-ական Արծվիկ Նիկողոսյանը հաստատեց, որ մարզպետը պարգեւատրել է մեկ ամբողջ աշխատավարձի չափով․ «Գիտեմ նաեւ, որ մեր վարչապետը պահանջել է բոլոր պարգեւատրվողների ցանկը, կարող եք մնացածների մասին իրենցից պարզել»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս