Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ և Ավան վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առևտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» և ««Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար հաղթողներ չեն եղել:
Երևանի հ. 36 մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրեն Սեդա Հարությունյանը թեստային առաջադրանքը չի հաղթահարել, մրցույթում հաղթող է ճանաչվել տվյալ մանկապարտեզում շուրջ 20 տարի աշխատած Սյուզաննա Ավետիսյանը: «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում երկու հաղթող է ճանաչվել՝ Հայկանուշ Դավթյանը և Արմինե Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:
«Երևանի Ավան համայնքի թիվ 1 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ հաղթող է ճանաչվել Գայանե Զիրոյանը: