Ինչու է Պեկ պաշտոնյայի գործը փակ քննվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականին մայիսի 17-ին ձերբակալվել էր ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանը:

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության (գանձումների) բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, առերեւույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը եւ չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Բնականաբար, քրեական գործ էր հարուցվել, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: Բայց ուշագրավն այն է, որ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների մասով քրեական գործերը դատարանը քննում է բաց: Մինչդեռ այս դեպքում ընդհակառակը՝ Թաթուլ Գեւորգյանի գործը դատական համակարգը փակել է: Սա, թերեւս, պատահական չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննեերով՝ պատճառն այն է, որ գործով հայտնի պաշտոնատար անձանց հարազատներ են անցնում: Եւ չի բացառվում, որ այս հանգամանքն էլ պատճառ է դարձել գործը փակ քննելու:




Լրահոս