Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և Վարդենիսի քաղաքապետի ժ.պ. Արամ Մելքոնյանին: Հանդիպման ընթացքում ընկերությունը կողմերին ծանոթացրել է տարածաշրջանում ընկերությանը պատկանող Սոթքի հանքի գործունեությանը, իրենց կողմից իրականացված սոցիալական նախագծերին, ինչպես նաև ներկայացրել է 2019թ.-ին նախատեսված անելիքները:
Ընկերության ղեկավարությունը մարզային և քաղաքային իշխանություններին է ներկայացրել ակտիվի սոցիալ- տնտեսական ցուցանիշները, աշխատատեղերի և աշխատավարձի ավելացման դինամիկան՝ ըստ աճի: Կողմերը քննարկել են Վարդենիս քաղաքի համար արդիական հիմնախնդիրները, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները:
«Գեոպրոմայնինգ Գոլդը» շահագործում է Սոթքի հանքը և հանդիսանում է ամենախոշոր գործատուն տարածաշրջանում: Ներկայումս հանքում աշխատում է 756 մարդ: Սոթքի հանքում կատարված ներդրումների ընդհանուր գումարը 11 տարվա ընթացքում կազմում է 67 մլն․ ԱՄՆ դոլար։ Միայն 2018թ.ին ընկերությունը հանքի տեխնիկական վերազինման նպատակով փաստացի ներդրել է9.573 մլն․ ԱՄՆ դոլար:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» են պատկանում երկու ձեռնարկություն՝ «Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը» /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։
Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն․ ԱՄՆ դոլար։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 11 տարիների ընթացքում գերազանցում են 85․ մլն․ ԱՄՆ դոլարը։